Քաղաքական պատվեր է, քաղաքական հետապանդում. Քաջարանի քաղաքապետը՝ իրեն ՔԿ հրավիրելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

հասարակական

Ցավալին այն է, որ այսօր մարտական դիրքերը թողել եմ, որովհետև կանչել են հարցաքննության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

«Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապանդում։ Այս իշխանություններին հերոս տղաներ ունենալը ձեռք չի տալիս, այսօր մենք մտահոգված ենք երկրի սահմանների պաշտպանությամբ, բայց եկեք տեսեք, թե իրենք ինչով են զբաղված», - ասաց քաղաքապետը։

Նա նշեց՝ հստակ չի կարող ասել, թե ինչ գործի շրջանակներում է կանչվել Քննչական կոմիտե։

--0--ԿԿ