Տպավորություն է՝ եթե մեզ մնա Երևանի 2 վարչական շրջան, դարձյալ պինդ գրկելու են մանդատները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

արամ

«Իմքայլականներն» իսկապես չեն հասկանում, թե ինչ են արել իրենց շեֆի գլխավորությամբ, ֆեյսբուքյան էջում գրել է «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

«Այնպիսի տպավորություն է, որ եթե մեզ մնա Երևանի մի երկու վարչական շրջան, որոնք կոչվելու են «Հայաստանի Հանրապետություն», նրանք դարձյալ պինդ գրկելու են իրենց մանդատները, հպարտորեն անվանելու են իրենց «պատգամավոր» ու շարունակելու են ինչ-որ ճառեր արտասանել: Այն մարդիկ, որոնց ես հարգում էի, չէի կասկածում, որ նրանք ամոթ և խիղճ ունեն, վստահ էի, որ այս խայտառակությունից հետո վայր կդնեն իրենց մադնատները և դուրս կգան քաղաքականությունից: Զարմացած եմ ու խորապես հիասթափված», - գրել է նա:

--00—ԼՄ