Նիկոլ Փաշինյանը՝ տարվա անհաջողակ. ուկրաինացի քաղաքագետը թոփ-վարկանիշ է կազմել

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Փաշինյան

Ուկրաինացի քաղաքագետ և վերլուծաբան, միջազգային հարաբերությունների մագիստրոս Անտոն Ռովենսկին ներկայացրել է 2020 թ. աշխարհի քաղաքական գործիչների թոփ-վարկանիշը՝ առանձնացնելով անհաջողակների և հաղթողների: Այն ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը:

Անհաջողակների շարքում Ռովենսկին նշել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԼՂ-ում պատերազմում պարտվելու և երկրի՝ ներքաղաքական ճգնաժամի մեջ ներքաշվելու պատճառով: Փաշինյանի՝ իշխանությունից հեռացումը ժամանակի հարց է, ոչ թե սկզբունքի: Ըստ վերլուծաբանի՝ բացառված չէ, որ հետագայում Փաշինյանը ստիպված լինի քաղաքական արտագաղթի դիմել՝ իշխանությունը կորցնելուց հետո քրեական հետապնդումից փրկվելու համար:

Անհաջողակների շարքում են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և այլք:

Հաջողակների շարքում են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, Հնդկաստանի վարչապետը, Չինաստանի նախագահը, Լիտվայի վարչապետը և ուրիշներ:

--00--ԱԹ