Լուսինե Բարսեղյանն ազատվել է ԱԺ նախագահի ռեֆերենտի պաշտոնից

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

Լուսինե

Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ Լուսինե Բարսեղյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006 Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ hիմք ընդունելով Լ.Բարսեղյանի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2020 թվականի դեկտեմբերի 17-ից Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տ.ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,– ասված է որոշման մեջ:

  --00—ՄՀ