Սյունիքի մարզպետը հերքում է Ճակատեն համայնքը հանձնելու վերաբերյալ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հերքում է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքում հնչեցված ահազանգը, թե Ճակատեն համայնքը հանձնվելու է Ադրբեջանին: Պողոսյանը այս հայտարարությունը հերքել է «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Նման բան չկա: 100 տոկոսով եմ հերքում»,- ասել է Պողոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտնել էր, որ իրեն գրել են Ճակատեն համայնքի բնակիչները: «Ասում են՝ հարգելի գործընկերներ, փոխանցեք հանրահավաքի մասնակիցներին, որ հենց հիմա Ճակատեն համայնքից կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքը Ադրբեջանի տարածք է դառնալու, և պետք է հանձնեն»,- ասել է Զոհրաբյանը:

--00--ԱԹ