Նախկին նախագահը սենատորի կարգավիճակ է ստանում. Պուտինն օրենք է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1.jpg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել` Դաշնային խորհրդի կարգի ձևավորման մասին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, համաձայն նոր կարգի` նախագահը լիազորությունների ժամկետի ավարտին իրավունք է ստանում դառնալ սենատոր և հավակնել ցմահ քվոտայի:  

Փաստաթուղթը հրապարակված է և արդեն ուժի մեջ է մտել: Օրենքի նոր խմբագրման հեղինակը հենց ինքը` ՌԴ նախագահն է: Համաձայն այս օրենքի` նախկին նախագահը սենատորի կարգավիճակ է ստանում Դաշնային խորհուրդ դիմում ներկայացնելու պահից: Դրա համար տրվում է երեք ամիս ժամանակ` սկսած լիազորությունների դադարեցման պահից: Եթե լիազորությունների ժամկետն ավարտվել է նախքան օրենքի ընդունումը, ապա դիմում կարելի է ներկայացնել ցանկացած պահի:

 

--00--ԱԹ