Փաշինյանը ձախողման խորհրդանիշ է և չի կարող շարունակել ղեկավարել երկիրը. Վազգեն Մանուկյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  21,  24News

Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը ձախողման խորհրդանիշ է և չի կարող շարունակել ղեկավարել երկիրը, քանի որ դա թույլ չի տա մեզ առաջ շարժվել: Նախ պետք է ազատվել ձախողման խորհրդանիշից։ Այս մասին «ՄԿ»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ազատվելուց անհրաժեշտ է ժողովրդին դուրս բերել խորը դեպրեսիայի վիճակից, համախմբել հասարակությունը պետության եւ մեր երեխաների ու թոռների ապագայի համար սեփական պատասխանատվության գաղափարի շուրջ»,- հավելեց նա։

Ըստ Վազգեն Մնաուկյանի Փաշինյանը տապալման է հասցրել ամբողջ երկիրը: Նա չի վայելում վստահություն ո՛չ Հայաստանի ներսում, ո՛չ դրա սահմաններից դուրս։

«Այդ ձախողումն այն գաղափարական սկզբունքների հետեւանքն էր, որոնք նա իր թիմի հետ միասին ներդրել էր մեր հասարակության մեջ՝ ճեղքելով ժողովրդին եւ զրկելով ապագայի հեռանկարներից: Այսօր ստեղծված իրավիճակը ոչ միայն պատերազմի հետեւանք է, այլ նաեւ բոլոր այն գործընթացների, որոնք սկսվել էին եւ արագ տեմպերով ընթանում էին Հայաստանում վերջին 2.5 տարվա ընթացքում»,-նշել է նա:

Մանուկյանը համոզմամբ Փաշինյանի հեռանալու եւ ժամանակավոր կառավարութայն ձեւավորման գործընթացները պետք է ընթանան լեգիտիմ ճանապարհով:

«Այդ ճանապարհն Ազգային ժողովում պատգամավորների քվեարկությունն է: Պայմաններում, երբ ժողովուրդը միավորվել է Փաշինյանի հրաժարականի պահանջով, կարծում եմ, Ազգային ժողովը կընդունի այդպիսի որոշում, եթե ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, չի ցանկանում կամավոր դիմել այդ քայլին»,- հավելեց նա:

--00--ԱՀ