Ֆինանսների նախարարությունը ուժը կորցրած է ճանաչել «Շանգրի լա» խաղատան լիցենզիան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

անգրի

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն դատի է տվել ֆինանսների նախարարությանը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, գրում է armtimes.com-ը:

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 15-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին։ Խոսքը Աբովյան քաղաք տանող մայրուղու վրա գործող «Շանգրի լա» խաղատան մասին է։ Ընկերությունը պահանջում է 01.01.2014 թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 20.11.2020թ. թիվ 350-Ա հրամանը վերացնել։

Ավելի վաղ ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը որոշել էր ուժը կորցրած ճանաչել «Օնիրա քլաբ»-ին տրված լիցենզիան խաղատնային գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ պետական տուրքը չվճարելու համար։

--00—ԼՄ