Կարմիր խաչը շինարարական նյութեր է տրամադրել Արցախում 500 տների վերանորոգման համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մեր գործընկերները շինարարական նյութեր են տրամադրել 500 տների վերանորոգման համար, որոնք վնասվել են հակամարտության սրման պատճառով։ Այդ մասին հայտնում է ԿԽՄԿ-ն:

Դրա հետ մեկտեղ, դպրոցներին, մանկապարտեզներին և ջրային համակարգերի կառավարման մարմիններին հատկացնում են գեներատորներ՝ անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու համար։ 

--00—ԼՄ