Խունկ և օրհնություն մեր հերոս զավակների հիշատակին. Գարեգին Բ կաթողիկոսn այցելել է Եռաբլուր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

հասարակական

Ամենայն հայոց  կաթողիկոս Գարեգին Բ-ն հոգևորական դասի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին:

«Այսօր այցելեցինք Եռաբլուր զինվորական պանթեոն՝ մեր աղոթքը բարձրացնելու նահատակ քաջորդյաց հոգիների հանգստության համար։

Խունկ և օրհնություն մեր հերոս զավակների անմահ հիշատակին»,- գրված է կաթողիկոսի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

--0--ԿԿ