Եռաբլուր երթ է կազմակերպում, որպեսզի հետո ցույց տա, թե ժողովուրդն աջակցում է իրեն

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

Սեֆիլյան

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 «Նիկոլ Փաշինյանն անցնում է բարոյականության բոլոր սահմանները։

Աթոռից կառչած այս չարիքը շահագործում է նույնիսկ մեր ժողովրդի վիշտն ու ցավը։

Շատերը կարող էին մտածել, թե տեղի ունեցած ողբերգությունը պետք է ազդած լիներ նրա վրա և նա առնվազն պետք է հրաժարվեր ամեն ինչից անձնական օգուտ քաղելու իր գործելակերպից։

Ավաղ, Նիկոլ Փաշինյանը չունի ո՛չ արժեք, ո՛չ խիղճ։

Մտածելով, որ մարդիկ ի հիշատակ զոհվածների կարող են արձագանքել և միանալ, հանուն անձնական իշխանության սգո օրեր է հայտարարել և դեպի Եռաբլուր երթ է կազմակերպում, որպեսզի հետո ցույց տա, թե ժողովուրդն աջակցում է իրեն։

Այս խեղկատակ դավաճանի հետևից դեպի Եռաբլուր գնալն ակամա մասնակցություն է նրա բարոյական հանցանքին»։

 --00—ՄՀ