Փաշինյանին դաշտում փոխարինող այլ ֆիգուր չկա, նրա հրաժարականի մասին չենք մտածում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը վստահեցնում է՝ իշխանությունները Սյունիքի մարզի սահմանազատման, ինչպես նաև՝ Երևան-Կապան ավտոճանապարհի մասով բանակցություններ են տանում: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ բանակցությունների մասին նախապես չեն խոսում, որպեսզի հակառակորդին չհուշեն բանակցային քալերի մասին: 

Ջուլհակյանը այն համոզմանն է, որ քաղաքական ուժերի հրահրած աղմուկը հաճախ խանգարում է այդ բանակցությունների ընթացքին, իսկ սյունեցիների տեսակետը, թե մեր իշխանությունը բանակցող չէ, հրահրված է կոնկրետ ուժերից:

«Իմ քայլի» ներկայացուցչի կարծիքով՝ ընդդիմությունն՝ ի դեմս 17 ուժերի, պալատական հեղաշրջում ու ժողովրդից իշխանությունը խլել են ուզում: Եվ թեև փողոց դուրս եկածները «ժողովուրդ» են, ասում է Ջուլհակյանը, բայց մեծամասամբ քաղաքական կամ բիզնես շահ են հետապնդում:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ապա իշխանության օրակարգում նման հարց չկա: Ավելին՝ ըստ պատգամավորի՝ քաղաքական դաշտում Փաշինյանին փոխարինող այլ ֆիգուր չկա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ