Ղրղզստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես դիվանագիտական ճանապարհով

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News

ղրղզստան

 Ղրղզստանի նախագահի պարտականությունները կատարող Տալանտ Մամիտովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ և դիվանագիտական ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մամիտովն ասաց ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում:

«Ղրղզստանը մտահոգությամբ ու խաղաղության արագ հաստատման հույսով էր հետևում Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործողություններին: Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով և դիվանագիտական մեթոդներով կարգավորման կողմից, և հույս ունենք, որ այս փուլում առկա համաձայնությունները պայմաններ կստեղծեն երկխոսության շարունակման համար»,- ասաց Մամիտովը:

Ղրղզստանի նախագահը բարձր գնահատեց Ռուսաստանի դերը` կրակի դադարեցման գործում:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածություն է ստորագրվել` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:

 --00—ՄՀ