Դեկտեմբերի 19-ի գիշերը ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ 

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 19-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։

Հանրապետության տարածքում

նկար
Երևան քաղաքում

նկար

--00—ԼՄ