Առգրավվել է 3623 հատ ընդհանուր քաշով 1280 կգ «Սիգ» տեսակի ձուկ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News

ձուկ

Հաշվի առնելով «Իշխան» եւ «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով «Սեւանի ՃՈ», «Դիլիջանի» հենակետերում, Սեւանա լճի ափամերձ եւ ջրային հայելու տարածքից, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ Ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում ս.թ. դեկտեմբերի 17-ի դրությամբ առգրավվել է 3623 հատ, ընդհանուր քաշով 1280 կգ «Սիգ» տեսակի ձուկ, ինչպես նաեւ Սեւանա լճից դուրս է բերվել 22 հատ յուրաքանչյուրը 100 մետր երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանցեր:

Առգրավված ձկները Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանձնվել են «Սեւանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին, «Գավառի» մանկատուն, «Դիլիջանի գիշերօթիկ դպրոց»,Դիլիջանի քաղաքապետարան, որը հանձնել է Արցախի հանրապետությունից ժամանած ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից։

Խստացված ստուգայցերը շարունակվում են։

 --00—ՄՀ