Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կատարի էմիրին` երկրի Ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News 

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:

Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Կատարի միջև ձևավորված փոխվստահության մթնոլորտը և կառուցողական երկխոսությունը:

«Վստահ եմ, որ մեր պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր լիցք կհաղորդի միջպետական համագործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

 --00—ՄՀ