Ֆիզուլու, Ջաբրայիլի, Հադրութի հատվածներում գտնվել է 35 զինվորականի և 1 քաղացու մարմին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

հասարակական

Մարտական գործողությունների՝ Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի աճյուն և 1 քաղաքացիական անձի մարմին: Այս մասին 24News-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նա նշեց, որ հայտնաբերված դիակների ինքնությունը հայտնի չէ․«Դիակներն անճանաչելի են, ԴՆԹ-ի թեստ է հանձնվում»։

Թադևոսյանի խոսքով, հայտնաբերված քաղաքացիական անձը տարեց կին է, Վարդաշեն գյուղից։
«Այս պահին աշխատանքներ են իրականացվում Ներքին Ճարտար, Ֆիզուլի, Հադրութ և Իշխանաձոր ուղղություններում»,-ասաց Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը։

--0--ԿԿ