Էս պատերազմը ծախել են, ու միակ հարցը ինչո՞վ՝ քեշով թե յոգուրդով էին վաճառել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Արցախը մերոնք ծախել էին արդեն, թուրքերը պետք է բլից կրիգ անեին ու մի քանի օրում գրավեին Արցախը։ Պետք է գրավեին արագ, որ ռուսները չհասցնեին մտնել Արցախ։ Հետո թուրքական զորքը գար ու ռուսներին ասեին, դե սենց եղավ։ Նիկոլն էլ պետք է ռուսներին ասեր, ես վայ, ամեն ինչ արեցի, ի՞նչ անեմ, հները թալանել էին, ռոբա-սերժականները բանակի պիցցան սաղ կերել էին, սրանք դավաճան են, նրանք վատն են, ու տենց ռուս ջան հաջող, ընկեր։ Այսպես պետք է լիներ, բայց չստացվեց: Այս մասին 24TV-ի եթերում ասել է կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

«Սցենարը չստացվեց, որովհետև մեր 18 տարեկանները, որոնք ոչ մի օր առանձնապես փառապանծ ուղի չէին անցել, բացի իրենց մեռնելու օրը, որովհետև իրենց մեռնելն է եղել փառապանծ, չթողեցին։ Չթողեցին կենաց մահու կռիվ տալով, չթողեցին իրենց կյանքի գնով»,- ասել է Գրիգորյանը:

«Էս պատերազմը ծախված էր, ինձ համար դա փաստ է, ու միակ հարցը, որ ինձ հիմա հետաքրքիր է, թե ինչո՞վ եք վաճառել, քեշով թե յոգուրդով, գուցե փոխանցո՞ւմ է եղել»,- նշել է Արմեն Գրիգորյանը:

Բանախոսն անդրադարձել նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի ևս։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ