Ադրբեջանական կողմի պնդումները նպատակ ունեն աղավաղել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳ նախարարությունը մեկնաբանություն է տարածել՝ ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի որոշ հայտարարությունների:

«Ինչպե՞ս կմեկնաբանեք ռուսական «Կոմերսանտ» թերթին տրված Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունն այն մասին, որ «հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից» հարցին նախարարությունը պատասխանել է.

«Ադրբեջանական կողմի նման պնդումները նպատակ ունեն աղավաղել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը և շարունակությունն են հանդիսանում վերջին շրջանում այդ երկրի զինված ուժերի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների, որոնց նպատակն է խաթարել Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու խաղաղապահ առաքելությունը։

Միևնույն ժամանակ, նշենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը եղել, կա և լինելու է Արցախի պետականության ու նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը։ Նոյեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումից հետո Արցախի Պաշտպանության բանակը ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ շարունակում է հակամարտության գոտում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված իր առաքելությունը»։

--00--ԱԹ