Էլ ի՞նչ «անակնկալներ» ունի այս իշխանությունը. Սպարտակ Սեյրանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը գրառում է արել.

«Էլ ի՞նչ «անակնկալներ» ունի այս իշխանությունը:

Երկրի ու ժողովրդի համար կարևորագույն անվտանգային հարցերը թողած՝ ի՞նչ է այսօր պլանավորում գործող իշխանությունը, Էլ ի՞նչ «անակնկալներ» ունի։ 

Շատ վերլուծաբանների կարծիքով, մասնավորապես, ծրագրվում է «կիսապաշտոնական» մակարդակով հակառուսական հայտարարություններ ու քարոզչություն սկսել։

Համապատասխան շրջանակներն արդեն իսկ ստացել են հրահանգը, այս փուլի թեզերը հստակեցվել են, «ձայնավարժանքն» էլ արդեն սկսվել է։ Դրան կհետևեն բուն գործողությունները․ փողոցում այլազան երթերով ու ֆլեշմոբերով կպահանջեն Գյումրից ռուսաստանյան ռազմական հենակետի դուրս բերումը, ԱԺ-ում կսկսվեն Հայաստանի անվտանգային համակարգը փոխելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու, Արցախում  ռուս խաղաղապահների կողքին նաև, օրինակ, «սկանդինավյան» / իմա՝ ՆԱՏՕ-ի, որի անդամ է նաև Թուրքիան/ խաղաղապահներ բերելու հարցով ելույթներ ու քննարկումներ։ 

Սա ծրագրվում է ներկայացնել որպես ժողովրդի վստահության քվեն ստացած խորհրդարանական մեծամասնության և, հետևաբար՝ հանրային պահանջ․․․

Նպատակը պարզ է․ փորձել Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Տարածաշրջանի այդօրինակ «ապագան» էլ է պարզ․ Ադրբեջանի առաջ կապիտուլյացիան «համալրել» արդեն Թուրքիայի առաջ կապիտուլյացիայով»։

--00—ԼՄ