Դեկտեմբերի 18-ի գիշերը սպասվում են տեղումներ, լեռներային շրջաններում՝ ձյան տեսքով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ձյուն

Հայաստանի շրջանների մեծ մասում, դեկտեմբերի 18-ի  գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում` ձյան տեսքով, որոնք ցերեկը կշարունակվեն միայն Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղում: Որոշ շրջաններում կդիտվի մառախուղ: Քամին հյուսիսարեւմտյան է` 3-8 մ/վրկ արագությամբ: Առաջիկա 2 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Այդ մասին հայտնում է «Հայպետհիդրոմետը»:

Երևանում գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` թաց ձյան տեսքով: Ցերեկն օդերեւութաբաններն առանց տեղումների եղանակ են կանխատեեսում: Գիշերային եւ առավոտյան ժամերին կդիտվի մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 +2, վաղը ցերեկը` +6 +8:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` -5 -10, ցերեկը` -2 +3,

Կոտայքի լեռներում գիշերը` -5 -10, ցերեկը` -2 +3,

Կոտայքի նախալեռներում գիշերը`  -1 +2, ցերեկը` +4 +6,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -5 -10, ցերեկը` -2 +3,

Լոռիում գիշերը` -2 -7, ցերեկը` +2 +5,

Տավուշում գիշերը` -2 +3, ցերեկը` +3 +7,

Արագածոտնի լեռներում գիշերը` -5 -10, ցերեկը` -2 +3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` -1 +2, ցերեկը` +5 +8,

Արարատում գիշերը` -1 +2, ցերեկը` +5 +8,

Արմավիրում գիշերը` -1 +2, ցերեկը` +5 +8,

Վայոց ձորի լեռներում գիշերը` -5 -10, ցերեկը` -2 +3,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` -1 +2, ցերեկը` +5 +8,

Սյունիքի հովիտներում գիշերը` 0 +4, ցերեկը` +3 +6,

Սյունիքի նախալեռներում գիշերը` -2 +2, ցերեկը` +2 +5,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` -2 +2, ցերեկը` 0 +4 (հովիտներում գիշերը` 0 +4, ցերեկը` +3 +6):

--00—ԼՄ