Շուշան Պետրոսյանին բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ-ի խումբ է մեկնել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Երգչուհի Շուշան Պետրոսյանին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել էր, որ Շուշան Պետրոսյանը տարվել է ոստիկանության կենտրոնի բաժին, և որ որևէ մեկը նախապես նրան չէր հրավիրել ոստիկանություն կամ որևէ կերպ չէր տեղեկացրել, որ իրեն ուղղված հարցեր կան։

Դեպքը հավանաբար առնչվում է միջադեպին, որ օրերս տեղի է ունեցել Երևանի խանութներից մեկում: 56-ամյա մի կին բողոք է ներկայացրել ոստիկանություն, թե Շուշան Պետրոսյանն իրեն հարվածել է՝ ֆիզիկական ցավ պատճառելով:

--00—ԼՄ