Մհեր Գրիգորյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Մհեր Գրիգորյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն։ 

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանին 2020 թվականի դեկտեմբերի 17-19-ը գործուղել Ռուսաստանի
Դաշնություն (դեկտեմբերի 17-ին՝ Սանկտ Պետերբուրգ, դեկտեմբերի 17-19-ը՝ Մոսկվա):
2. Մհեր Գրիգորյանի և Դավիթ Գևորգյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»,- ասված է որոշման մեջ:

 
--00—ՄՀ