Առինջ գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ճտպ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 20։32-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Առինջ գյուղի մոտակայքում «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուշեղ Ե․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Այնուհետև փրկարարներն ավտոմեքենայի դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

--00--ԱՀ