Նարեկ Սարդարյանն Ադրբեջանից վերադարձվել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News

Նարեկ Սարդարյան

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն:  Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևրոգյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 44 գերի։ 

--00—ՄՀ