«Իմ քայլը» հիմնադրամը անկողնային պարագաների 10 հազար հավաքածու կուղարկվի Արցախ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում անկողնային պարագաների 10 հազար հավաքածու կուղարկի Արցախ, տեղեկացվում է հիմնադրամը ֆեյսբուքյան էջում:

«Հավաքածուները՝ խմբաքանակ առ խմբաքանակ, կտրվեն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային նախարարությանը՝ պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության կարիքները բավարարելու համար:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը մշտական կապի մեջ է ինչպես ՀՀ, այնպես էլ ԱՀ պատկան մարմինների հետ, ստանում է հրատապ կարիքների դիմումներ, որոնց սեղմ ժամկետներում ընթացք է տրվում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 10 հազար ձմեռային վերմակներն արդեն ուղարկվել են Արցախ, որոնք բաշխվում են քաղաքացիների միջև:

Ուշադրություն.

Եվ´ ձմեռային վերմակները, և´ անկողնային պարագաները տրվում են Արցախի Հանրապետությունում գտնվող տարհանված քաղաքացիներին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության միջոցով»,- նշվում է գրառման մեջ:

--00—ԼՄ