ԼՂ-ում շփման գծի ողջ երկայնքով հրադադարը պահպանվում է. Իգոր Կոնաշենկով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

«ՌԻԱ Նովոստին», հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին, հայտնում է, որ ԼՂ-ում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերը շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը», - ասել է Կոնաշենկովը, ապա նաև տեղեկացրել, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ է արցախի իր բնակավայրեր է վերադարձել 39 հազար փախստական:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին բախում է եղել սահմանին: Ադրբեջանական կողմը հարձակում էր նախաձեռնել Շուշիի մոտ գտնվող երկու բնակավայրերի՝ Խծաբերդ և Հին Թախեր գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմն ունի 3 զոհ, հայկական կողմն ունի վիրավորներ: 

Դեկտեմբերի 13-ին հակառակորդը սադրիչ գործողություններ էր նախաձեռնվել Արցախի երկու այլ բնակավայրերի ուղղությամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ թուրքական տեխնիկայի և մարդուժի կուտակում կա նաև Քարվաճառի և Արցախի հարավային շրջանում:

--00—ԼՄ