283 կմ պաշտպանության ճակատում հակառակորդը կարողացել է ճեղքել միայն 2 հատվածում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Մեր ազգին առաջնորդ է պետք, պետք են մարդիկ, ովքեր հոր նման կվերաբերվեն։ Մեզ պետք չեն մանրախնդիր մարդիկ, ովքեր զբաղվելու են մանրուքներով։ Այս մասին 24TV-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սերյան Օհանյանը։

Նա ընդգծեց, որ այս դժվար իրավիճակում ամենակարևոր խնդիրը բնակչության հետ տարվող աշխատանքներն են, պետք է մարդկանց համախմբել, ոգին բարձրացնել ու պատրաստ լինել ապագա մարտահրավերներին։

«Մենք միշտ պետք է գործենք հետևյալ սկզբունքով՝ որքան էլ մեզ հարվածեն, մենք պետք է գոտեպնդվենք, ամրանանք, մեր ժողովրդի ապագայի մասին մտածենք»,-ասաց Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ