Բանակը կռվել է, Ջաբրայիլ Հադրութ բնագիծը հնարավոր էր պահել․ Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«Ինձ համար արդեն Հադրութի, Ջաբրայիլի հատվածներում ակնհայտ էր, որ ձախողումների մի ամբողջ շարան է լինելու, որովհետև այն առաջնային ղեկավարման կետը չձևավորվեց, որպեսզի կարողանան կառավարում իրականացնեն, և դեռ ավելին, զորամիավորումների միջև եղած կցվացքում ղեկավարման կետը նահանջեց մինչև Հայաստանի Հանրապետության սահման»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ինչո՞ւ ենք մենք ասում, որ համապատասխան մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն։ Եթե Գերագույն գլխավոր հրամանատարը ճիշտ իմանար իրադրությունը ինչպես է զարգանում, նա պարտավոր էր կամ առանց զոհերի գնալ քաղաքական որոշումների ընդունմանը և դադարեցներ պատերազմը, կամ նույն այդ զոհերի քանակով մենք կանգնեցնեինք պատերազմն ու հասնեինք հաջողությունների»,- ասել է Օհանյանը:

Բանախոսի պնդմամբ, ակնհայտ է, որ մարտական գործողությունների ժամանակ կարգապահությանը պատշաճ ուշադրություն չի դարձվել:

Օհանյանն անդրադարձել նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի ևս։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ