Արարատ Միրզոյանն ու Արամ Սարգսյանը քննարկել են ՀՀ և Արցախի առջև ծառացած մարտահրավերները

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Արամ Սարգսյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արտախորհրդարանական ուժերի հետ մեկնարկած քաղաքական քննարկումների շրջանակում հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները:

Երկուստեք կարևորվել է երկրի ներսում բռնության հռետորաբանության բացառումը, ապատեղեկատվական հոսքերի դեմ պայքարը, անհրաժեշտ բարեփոխումների իրականացումն ու կայունության պահպանումը՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար: 

--00--ԱԹ