Նախագահը և իրավաբանները քննարկել են միջազգային իրավական պաշտպանության հարցեր

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, փաստաբաններ Սիրանուշ Սահակյանի, Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի հետ:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում կատարված և նախատեսվող միջազգային իրավական պաշտպանության միջոցառումները:

Հանրապետության նախագահն ընդգծել է միջազգային իրավունքով և գործիքակազմով ընձեռվող բոլոր հնարավորություններն արդյունավետ օգտագործելու կարևորությունը և միջազգային իրավական պաշտպանության ոլորտի մասնագետների ամբողջ ներուժը կենտրոնացնելու, համակարգված ու փոխհամաձայնեցված գործելու անհրաժեշտությունը:  

   --00—ՄՀ