Լեռնային Ղարաբաղում ամենալուրջ խնդիրը կացարանների պակասն է. Արտակ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ԼՂ

ԼՂ-ում հակամարտության սրացման հետևանքով այդ տարածքում ստեղծված ամենամեծ խնդիրը կացարանների անբավարարությունն է: Այս մասին ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում նշել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Սեպտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից հետո մարդիկ լքել են իրենց բնակարանները` փրկելով իրենց և հարազատների կյանքը, բայց երբ այդ մարտերն ավարտվեցին, նրանց մի մասը նկատեց, որ վերադառնալու տեղ չկա: 

«Հակամարտության սրման մեկուկես ամսում ավերվել է մի քանի հազար տուն: Ռազմական գործողությունների հետևանքով կացարան կորցրածների մեծ մասը դեռ Երևանում է, այդ իսկ պատճառով այս խնդիրը մնում է զանգվածային և արդիական»,- ասել է Բեգլարյանը:

Նա նշել է, որ այս խնդիրը սրում է հրադադարի հաստատումից մեկ ամիս հետո մարդկանց մեջ դեռ պահպանվող անվստահությունը: 

«Մենք պետք է բոլոր քայլերը ձեռնարկենք, որ մեր բնակիչներն իրենց ապահով զգան: Դա առաջնահերթ խնդիր է»,- ասել է ՄԻՊ-ը` հավելելով, որ վերջին շաբաթների ընթացքում ՌԴ խաղաղապահների հետ համատեղ այս ուղղությամբ հսկայական աշխատանք է արվել:

--00--ԱԹ