Զգուշացում. Ասկերանում և Այգեստանում Արցախի ԱԻՊԾ-ն արկեր ու կասետային ռումբեր կոչնչացնի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

 

նկար

Ասկերանի շրջանում ԱՀ ԱԻՊԾ-ն կիրականացնի ականանետի արկերի, «Սմերչ» կայանքից արձակված կասետային ռումբերի և այլ զինատեսակների ոչնչացում:

«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները հանգստյան օրերին շարունակել են չպայթած ու վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքները:

Տեղեկացնում ենք, որ այսօր Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում տեղի կունենա ականանետի արկերի, «Սմերչ» կայանքից արձակված կասետային ռումբերի և այլ զինատեսակների ոչնչացում:

Հարցերի և այլ պարզաբանումների համար զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 հեռախոսահամարներին»,- տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:

--00—ԼՄ