Փխրուն է խաղաղությունը. ցանկացած պահի կարող է նման բան լինել. Մարուքյանը՝ ԱԽ նիստից հետո

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստի է հրավիրել, որի ավարտից հետո ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը որոշակի մանրամասներ է հայտնել՝ տեղեկացնելով, որ Արցախում այս պահին բանակցություններ են ընթանում ռուսական և ադրբեջանական կողմերի միջև:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ այս բախմամբ խախտվել է եռակողմ պայմանագրի առաջին կետը: Փաստաթղթում գրված է, որ կողմերը մնում են այն տեղերում, որտեղ եղել են հրադադարի կնքման ժամանակ, և հայկական կողմը մնացել է այդ տարարծքներում ու տիրապետել դրանց, մինչդեռ ադրբեջանական կողմը հաձակման է անցել:

«Իրականությունն այն է, որ էդ տարածքները եղել են մեր հսկողության տակ, հիմա իրենք փորձել են դա ևս իրենց տիրապետության տակ վերցնել: Բայց մյուս մեծ պրոբլեմն էն է եղել, որ էդ տարածքում չեն եղել ռուս խաղաղապահներ: Հիմա արդեն կան, մոտեցել են: Երկու գյուղի մասին է խոսակցությունը. մի գյուղը իրենց տիրապետության տակ է, մյուսը՝ կիսապ-պռատ»,-ասել է Մարուքյանը:

Նա նաև նշել է, որ թեև այս պահին ամեն ինչ հանդարտ է, բայց եթե խաղաղության պայմաններում նման վիճարկելի հանգամանքներ ունենք, նշանակում է՝ խաղաղությունը փխրուն է, և ցանկացած պահի կարող է նման բան լինել:

Մարուքյանը նաև ասել է, որ տվյալ ունի՝ հայկական կողմը «կոնկրետ կռիվ է տվել» տարածքների համար, և որ հակառակորդի կողմից գործողության մասնակցել են ոչ միայն ադրբեջանական հատուկ ջոկատայիններ, այլև՝ թուրքական:

Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կառավարության հրաժարականի հարց չի քննարկեվել, տեղեկացրել է ԼՀԿ ղեկավարը:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը հարձակում էր նախաձեռնել Շուշիի մոտ գտնվող երկու բնակավայրերի՝ Խծաբերդ և Հին Թախեր գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմն ունի 3 զոհ, հայկական կողմն ունի վիրավորներ: 

Նշենք նաև, որ այսօր արդեն հակառակորդը սադրիչ գործողություններ է նախաձեռնվել Արցախի երկու այլ բնակավայրերի ուղղությամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ թուրքական տեխնիկայի և մարդուժի կուտակում կա նաև Քարվաճառի և Արցախի հարավային շրջանում:

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի խախտման դեպքը:

--00—ԼՄ