Նիկոլն այնքան հզոր չէ, ինչքան 2018-ին Սարգսյանը․10-15000-ը բավարար է իշխանափոխության համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Եթե այս վիճակը ձգձգվի, ընդդիմությունը կգնա ավելի կոշտ մեթոդների։ Այն, որ իշխանությունը չի գնում երկխոսության, վտանգավոր հեռանկարներ է ստեղծում ՀՀ-ի համար։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

«Ո՞նց է ուզում Փաշինյանը կառավարել երկիրը, երբ նրան դեմ են դուրս գալիս համակարգերը։ Նրանք հասկանում են, որ իշխանությունը հենց կորցնեն, փողոցում մարդիկ ամեն օր անպատվելու են իրենց, միշտ քայլելու են՝ հայացքները գետին ուղղված։ Եթե իշխանությունը կորցրին, այս երկրում նրանք ապագա չունեն»,- ասել է նա։ 

Խալաթյանը համակարծիք է Վազգեն Մանուկյանի հետ՝ հիշեցնելով, որ եթե ընդդիմությունը չհասնի հաջողության, մյուս իշխանափոխությունը, որը ժողովուրդն է կատարելու, ավելի վտանգավոր է լինելու։ 

«Ինչքան նա ձգում է, ես չեմ բացառում, որ կգա մի պահ, որ «Իմ քայլին» չի թույլատրվի մասնակցել ընտրությունների։ 

2018 թ.-ին իշխանությունը շատ ուժեղ էր, իր վերահսկողության տակ էր պահում բոլոր ինստիտուտները։ Նիկոլն այդպես հզո՞ր է, ինչպես 2018 թ.-ին Սերժ Սարգսյանը։ Ո՛չ։
Պատկերացրեք՝ 10-15 հազար մարդ կառավարական ամառանոց փորձեն գրավել, Ձեր կարծիքով ոստիկանները կկրակե՞ն: Ես կասկածում եմ։ Եթե 2018-ին հարյուր-հազարավոր մարդ էր հարկավոր, որ իշխանափոխություն լինի, հիմա 10-15 հազարը բավարար է»,- կարծում է նա։

--00—ԼՄ