Ռուս խաղաղապահները Խծաբերդի մերձակայքում են. WarGonzo

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

WarGonzo նախագծի տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերը գիշերը մտել են Խծաբերդ, սակայն այս պահին նրանց առաջխաղացումը կանգնեցված է: Ռուս խաղաղապահներն արդեն գյուղի մերձակայքում են: Բանակցողները պնդում են, որ անմիջապես դադարեցվի կրակը:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքը: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ՌԴ-ում գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում։

--00—ԼՄ