Փաշինյա՛ն, գնա հրաժարական գրի, դուրս արի փողոց, ասա՝ ժողովուրդ եկել եմ պատասխան տալու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

«Ի՞նչ է նշանակում, երբ վարչապետն ասում է՝ ես պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Ո՞նց է դա երևում: Երբ երկիրը չլինի, դրանից հետո՞ եք պատասխան տալու։ Ձեր խոստացածը չեք կատարել, նշանակում է՝ պետք է հեռանաք»,- 24TV-ի «Հարցազրույց»-ի եթերում ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։

«Ժողովրդին ա խոստացել։ Հենց հիմա թող գնա էդ նույն ձևով փողոց։ Գնա հրաժարական գրի, դուրս գա փողոց, ասի՝ ժողովու’րդ, եկել եմ պատասխան տալու։ Բա պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, դա ի՞նչ ա նշանակում»,- նկատել է նա։
 
Պողոսյանը կարծում է, որ կառավարության հեռանալն օր առաջ է հարկավոր։

--0--ԿԿ