Շանտաժով կանխել են Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News

Արմեն Գրիգորյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ-լեյտենանտ, ՊՆ ռազմական նախկին տեսուչ Մովսես Հակոբյանի վերջին աղմկահարույց ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, ցանկացել է պաշտոնից ազատել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։

Վերջինս, ինչպես հայտնի է, Մովսես Հակոբյանի քրոջ որդին է, ու Փաշինյանը փորձել է այդպիսով «պատժել» Մոսիին՝ միաժամանակ հաճոյանալով ռուսներին, որոնք Գրիգորյանի նշանակման պահից պահանջում են հեռացնել նրան։ Բայց Գրիգորյանի թիկունքին են կանգնել ու նրա պաշտոնանկությունը կանխել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության «սորոսական» համարվող պատգամավորները, այդ թվում՝ Սոս Ավետիսյանը, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, որոնք 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Գրիգորյանի հետ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունն էին ձեւավորել ու դրանով էին մասնակցում Փաշինյանի «հեղափոխությանը»։

Մեզ ասացին, որ նրանք պայման են դրել Նիկոլ Փաշինյանի առջեւ՝ «եթե Գրիգորյանին հեռացնեք, խմբակցությունից դուրս կգանք»։ Փաշինյանը, ում անվստահություն հայտնելու գործընթացի ճակատագիրն այսօր ԱԺ 88 պատգամավորների ձեռքում է, հրաժարվել է իր մտադրությունից, որ միանգամից մի քանի պատգամավորի իր դեմ չհանի։ Փաստորեն, «սորոսականների» շանտաժն արդյունավետ է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս