Փաշինյանը որոշել է կրկին ԱԱԾ տնօրենին փոխել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News

նիկոլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ օրերս Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ուժայիններին և ուղիղ հարցրել՝ ինձ հե՞տ եք, թե՞ ոչ։ Ոստիկանապետն ասել է՝ միանշանակ, ԱԱԾ տնօրենն ու ԳՇ պետն ինչ-որ անորոշ բաներ են ասել՝ օրենքի ու օրինականության մասին, ինչից վարչապետը դժգոհ է մնացել և որոշել է կրկին ԱԱԾ տնօրեն փոխել, որպեսզի անվերապահորեն իրեն նվիրված մարդ նշանակի։

Ասացին, որ առաջարկ է արվել նախկին զինդատախազ, Խաչատուր Սուքիասյանի խնամի Գագիկ Ջհանգիրյանին: Նա, սակայն, հրաժարվել է՝ մոտավորապես այսպես ասելով. «Ես խորտակվող նավում պաշտոն չեմ ստանձնի»: Մենք կապվեցինք Գագիկ Ջհանգիրյանի հետ։ «Ոչ, նման առաջարկ չկա, որևէ մեկնաբանություն չեմ անում»,- ասաց նա և արագ անջատեց հեռախոսը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ