Համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների նկատմամբ ճնշումներն անընդունելի են

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

էմին երիցյան

Անընդունելի է սեփական կարծիքն ու քաղաքական դիրքորոշումն արտահայտելու համար համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների նկատմամբ «ճնշումներ» կիրառելը՝ լինի դա քաղաքացիների խմբեր կազմելու միջոցով կամ իրավապահ մարմինների միջոցով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

«Համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները զբաղեցնում են քաղաքական պաշտոններ, ու քաղաքական հայացքների ու կարծիքի համար ցանկացած հետապնդում հակասում է ժողովրդավարական նորմերին։

ՀՀ իրավապահ մարմիններին կոչ եմ անում բացառել որևէ նման դրսևորումներ»,- ասված է հայտարարության մեջ:

 --00—ՄՀ