Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ հարթակ կստեղծվի. Էրդողան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News

1.jpg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ քննարկվում է Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ հարթակի ստեղծման հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:

Այդ հարթակում, ըստ Էրդողանի, ներառված կլինեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:

--00--ԱԹ