ԼՂ-ում խաղաղությունը կյանքեր է արժեցել. որևէ հայտարարություն չպետք է ջնջի ձեռք բերվածը

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընթացող ռազմաշքերթի ժամանակ հայտարարեց՝ Երևանը, Զանգեզուրն ու Սևանը ադրբեջանական տարածքներ են, իսկ նրա թուրք գործընկերը հիշեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր Փաշային: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային այսօր հարց ուղղվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այս հայտարարություններին:

Զախարովան պատասխանեց՝ հնարավոր է՝ դրանք եղել են ճեպազրույցի ընթացքում, ուստի չի հասցրել ծանոթանալ: Նա նաև ընդգծեց՝ տարածաշրջանում իրավիճակը ոչ դյուրին է, շատ ջանքեր են կենտրոնացվել՝ այն խաղաղ հուն վերադարձնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղան նստեցնելու, փախստականների վերադարձի գործընթացի կազմակերպման, այս տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքի կարգավորման համար:

«Քաղաքական ուժերը պետք է նպաստեն այս գործընթացներին: Դրա համար շատ ջանքեր են ներդրվել, շատ ուժեր կենտրոնացվել, եկեք հիշենք՝ չափից շատ զոհեր են եղել, և քաղաքական ոչ մի հայտարարություն այս ամենը չպետք է ջնջի»,- նշեց նա:

--00--ԱԹ