Բաքվում անցակվող շքերթը ագրեսիայի, թուրքական ֆաշիզմի խորացմանն ուղղված «հաղթանակի» շքերթ է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News  

Տաթևիկ Հայրապետյան

Բաքվում անցակվող շքերթը ագրեսիայի, մարդկության դեմ գործած հանցագործությունների, տարածաշրջան վարձկան ահաբեկիչներ բերելու և թուրքական ֆաշիզմի խորացմանն ուղղված «հաղթանակի» շքերթ է։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հաղթանակին նվիրված ռազմական շքերթին:

«Հնչող ռազմատենչ կոչերը, ՀՀ պետական սահմանների նկատմամբ նկրտումների մասին հերթական հայտարարությունները, մարդկության դեմ հանցագործություն իրականացրած մարդասպանների ոգեկոչումը դրա վառ ապացույց են։

Հերթական անգամ համոզվում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են տարածաշրջանում հարցերը լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը։ Սա իրական սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»,- ասված է գրառման մեջ։

 --00—ՄՀ