1 օրում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել 649 փախստական․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

նկար
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 649 մարդ: 

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 36 հազար մարդ։ Վերսկսվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը, պետական, բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքը, գործում են խանութներ:

--00—ԼՄ