ԱՊՀ գագաթնաժողովը կանցկացվի առցանց ռեժիմով

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News   

ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցության դեկտեմբերի 18-ին կայանալիք հերթական գագաթնաժողովը կանցկացվի առցանց ռեժիմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Գագաթնաժողովից առաջ տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

2020 թվականին ԱՊՀ-ում նախագահում է Ուզբեկստանը:

--00--ԱՀ