Երևանի որոշ փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

․

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար Երևան քաղաքի Էստոնական փողոցում և Արզումանյան փողոցի Հալաբյան-Շինարարներ փողոցների հատվածում 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում կկատարվի նշված փողոցների առանցքային գծանշման տեղափոխություն և միաժամանակ՝ Հալաբյան փողոցից դեպի Շինարարների փողոց երթևեկության ուղղության աջ կողմերում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

--00--ԱՀ