Լավրովն ու Բայրամովը քննարկել են նոյեմբերի 9-ի համաձայնագրի կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Լավրով Բայրամով

Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի դրույթների կատարման ընթացքը, երկկողմ համագործակցության և միջազգային օրակարգի ակտուալ թեմաներ:

 

--00--ԱԹ