Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքները ժամը 16:00-ի դրությամբ վերսկսվել են

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News   

Մետրո

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքները ժամը 16:00-ի դրությամբ վերսկսվել են։  Այս մասին հայտնում է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Ավելի վաղ հաղորդել էինք, քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ 

Մետրոպոլիտենի «Գործարանային»կայարանում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։

 --00—ՄՀ