«Իմ քայլը» հիմնադրամը 10 հազար ձմեռային վերմակ է ձեռք բերել Արցախ վերադարձածների համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

1

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը մարդասիրական ծրագրերի շրջանակներում 10.000 ձմեռային վերմակ է ձեռք բերել պատերազմի հետևանքով ՀՀ-ի տարբեր մարզերում ժամանակավոր բնակություն հաստատած և Արցախ վերադարձած ընտանիքների համար: Այդ մասին հայտնում են հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

«Կարիքների մասին տվյալները հիմնադրամին է տրամադրել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը: Ձմեռային վերմակներն արտադրվում են ՀՀ-ում», - նշված է հաղորդագրության մեջ:

--00—ԼՄ