Մետրոպոլիտենը փակ է․ անհնազանդությունները կաթվածահար են արել երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News    

Մետրո

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։ 

«Մետրոպոլիտենի «Գործարանային»կայարանում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- գրել է նա։

 --00—ՄՀ